Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում

Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է «India Today»–ը։

Նշվում է, որ Նյու Դելին ռազմական կցորդներ կուղարկի աշխարհի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան:

Որոշ երկրներ առաջին անգամ կընդունեն Հնդկաստանի ռազմական ներկայացուցիչներին, մյուս երկրներում կթարմացվի կամ կամրապնդվի առկա ռազմադիվանագիտական անձնակազմը։ Շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը ակտիվ զարգացնում են ռազմական համագործակցությունը։ Բարձր մակարդակի այցեր են եղել, բանակցությունների ընթացքում կնքվել են հարյուրմիլիոնավոր դոլարների պաշտպանական գործարքներ:

Տեսանյութեր

Լրահոս