Բաժիններ՝

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

Մարտի 28-ին Ucom ընկերությունը մարզային ցանցի վերազինման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու։ Մասնավորապես փոխարինվելու է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնը (Mobile Swithching Subsystem)։

Այս աշխատանքը տարվա ընթացքում նախատեսված լայնածավալ ցանցային վերազինման ծրագրի մաս է և ուղղված է ցանցերի արդիականացմանն ու կապի  որակի բարելավմանը։

Այս փուլում շարժական կապի խափանումներ հնարավոր է լինեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև մասնակիորեն Գեղարքունիքի, Լոռիի ու Արարատի մարզերում։ Մոնտաժային աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն ցերեկային ժամերին նույնպես հնարավոր է լինեն զանգերի կամ կապի խափանումներ։

Նշենք, որ հնարավոր խափանումները վերաբերելու են հիմնականում ուղիղ հեռախոսային (3G) կապին։

Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին բաժանորդներին նույնպես կտեղեկացնենք նախօրոք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031