Բաժիններ՝

Հութիները հայտարարել են վերջին 72 ժամվա ընթացքում ԱՄՆ չորս առևտրային և երկու ականակիր նավի վրա հարձակումների մասին

Եմենի հութիները վերջին 72 ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել ԱՄՆ չորս առևտրային նավերի և երկու ականակիր նավերի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարեային:

Նրա խոսքով՝ «Անսար Ալլահ» խմբավորումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Maersk Saratoga և APL Detroit, Huang Pu նավերին, որոնք ապստամբները համարել են կապված կամ ԱՄՆ-ի, կամ Մեծ Բրիտանիայի հետ: Հարձակման է ենթարկվել նաև Pretty Lady-ի բալկերը, որը, հութիների վարկածով, ուղևորվել է Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031