Բաժիններ՝

Գիորգի Կ.-ն Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի հաշվառումից հետո կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Գիորգի Կ.-ն:

Նա 2010 թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու և զենք զինամթերք պահելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031