Բաժիններ՝

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին, այն միակողմանի փակ է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 15-ին, ժամը 09։57-ին տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ինչպես տեղեկանում  ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։

ՃՇՇ-ի աշխատակիցներն իրականացնում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս