Թուրքիայի բնակչության կեսից ավելին գործազուրկ է
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին արձանագրված գործազրկության մակարդակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ հիշյալ ժամանակահատվածում Թուրքիայում 15 և ավելի բարձ տարիքային խմբի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել է 85.000-ով՝ հասնելով 3.214.000-ի:
Նշված տարիքային խմբում գործազրկության տոկոսը 2024-ի հունվարին, աճելով 0.2 տոկոսով, հասել է 9.1 տոկոսի:
Անկում է գրանցվել Թուրքիայում զբաղվածություն ունեցող (աշխատանք) մարդկանց ընդհանուր թվում ևս. այդ թիվը 2024-ի հունվարին, նվազելով 160.000-ով, հասել է 32.222.000-ի:
TÜİK-ի համաձայն՝ կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 67.6 տոկոս, իսկ տղամարդկանց շրջանում՝ 34:
Նշենք, որ նման թվերը փաստում են այն մասին, որ Թուրքիայի բնակչության միայն 49 տոկոսն ունի զբաղվածություն: