Բաժիններ՝

Արարատյան դաշտում ցրտահարություն է տեղի ունեցել

Օդի ցածր ջերմաստիճանը երեկ գիշերն Արարատյան դաշտում ցրտահարության պատճառ է դարձել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը: «Այսօր առավոտյան ջուրը սառել էր, դա նշակում է, որ գիշերը 0 աստիճան է եղել: Դեռ պարզ չէ վնասի չափը, բայց կարծում եմ՝ համատարած չի լինի, գոնե մի որոշ տոկոս պահպանված կլինի: Չնայած այսօր ևս սպասվում է ցրտահարություն. սպասում ենք, չգիտեմ: Օդի սառնությունը դա է վկայում: Հույս ունենանք, որ այս տարի գոնե մի բան կքաղենք ծառերից, թե չէ էլ ապրելու միջոց չկա»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Նշենք, որ  Արարատյան դաշտավայրում վերջին 2-3 օրերի ընթացքում, օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված, պտղատու ծառերի համատարած ծաղկում էր նկատվել, ինչը մեծացրել էր ցրտահարության դեպքում վնասի հնարավոր չափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031