Նոր Զելանդիայում առնվազն 50 մարդ է տուժել ինքնաթիռի թռիչքի ժամանակ
Առնվազն 50 մարդ է տուժել չիլիական Latam Airlines ավիաընկերության ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Այս մասին հաղորդում է New Zealand Herald պարբերականը։
Հրատարակության տվյալներով` Սիդնեյից Օքլենդ չվերթի իրականացման ժամանակ ծագել է տեխնիկական խնդիր, որն առաջացրել է օդանավի «սաստիկ շարժունություն»։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել Օքլենդի միջազգային օդանավակայանում, որից հետո պետք է մեկներ Սիդնեյ։
Շտապօգնության բրիգադները բուժօգնություն են ցուցաբերել 50 տուժածի, որոնցից մի քանիսին հոսպիտալացրել են: