Թուրքիայի ուժեղագույն կանանց եռյակը` ըստ բրիտանական ամսագրի

Բրիտանական «Ekonomist» ամսագիրը մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, հրապարակել է «Թուրքիայի 50 ամենահզոր կին գործադիր տնօրենների» ուսումնասիրության արդյունքները։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում, հատկապես վերջին տարիներին աճել է կին գործադիր տնօրենների և գործարարների թիվը։

Այս տարի ցանկի եռյակը գլխավորում են «Philip Morris Turkey»-ի գլխավոր տնօրեն Ֆիլիզ Յավուզ Դիրենը, «LC Waikiki Retailing»-ի գլխավոր տնօրեն Բեռնա Աքյուզ Օղյութը և էլեկտրոնային գնումների հարթակ «Hepsiburada»-ի գլխավոր տնօրեն Նիլհան Օնալ Գյոքչեթեքինը:

Տեսանյութեր

Լրահոս