Ղազախստանում ապրում է 1 Պուտին, 1 Թրամփ և 8 Բայդեն

Ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանի Հանրապետության բնակչությունը կազմում էր 20 միլիոն մարդ՝ 1,3 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։ Բնակչությունն աճում է աստիճանաբար՝ տարեկան մոտավորապես 1,3-1,5 տոկոսով: Այս մասին հայտնում է ranking.kz-ն։

Այս տարվա փետրվարի 29-ի դրությամբ երկրում գրանցվել է «Ղազախստան» անունով 24 մարդ։

Ղազախստանում են ապրում նաև Ղազախստանի քաղաքների բազմաթիվ անվանակիցներ։ Այսպիսով, ղազախստանցիների թվում կա 24 Աստանա, 20՝ Ալմաթի և 3՝ Շիմկենտ:

Բացի այդ, Ղազախստանի Հանրապետությունում Սեմեյ անունով 27 մարդ կա, 15՝ Ատիրաու, 15՝ Թուրքեստան, 14՝ Տարազ, 10՝ Ակտաու, 1՝ Ակտոբե և 1՝ Թալդիկորգան:

Ղազախստանցիները կրում են նաև օտարերկրյա քաղաքական գործիչների անուններ. հետխորհրդային հանրապետության քաղաքացիների թվում կա 1 Պուտին, 1 Թրամփ և 8 Բայդեն:

«Քաղաքական անհատականությունները ավանդաբար ոգեշնչում են ծնողներին իրենց երեխաների անունները դնելու հարցում: Այսպես, հանրապետությունում ապրում է 1 մարդ՝ Պուտին անունով, 1-ը՝ Թրամփ, 8 քաղաքացի՝ Բայդեն անունով և Ղազախստանի նախագահի 12 անվանակից՝ Կասիմ-Ժոմարտով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս