«Տեղյակ չենք՝ ինչ գումարներ են գալիս, ուր են գնում. արցախցիները ներգրավված չեն այս գործընթացում». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախահայերին դրսից ուղարկած գումարների ճակատագրի վերաբերյալ թափանցիկության ու ներառականության խնդիր կա։ Ընդ որում, ոչ միայն Կառավարության ծրագրերի, որոշումների կայացման առումով, այլև՝ միջազգային կառույցների։

«Արցախցիները, Արցախի ժողովրդի ներկայացուցիչները և պաշտոնական ու քաղաքացիական շրջանակները ներգրավված չեն կարիքների գնահատման, հաշվետվողականության ապահովման գործընթացներում։ Այդ պատճառով էլ մենք տեղյակ չենք, թե ինչ գումար է գալիս ու ուր է գնում, ինչպես է ծախսվում։

Ես կցկտուր որոշ տեղեկություններ կարողացել եմ ստանալ տարբեր կազմակերպություններից, առաջիկայում փորձելու եմ նաև ավելի մանրամասն ստանալ, վերլուծել։

Պարզ ասեմ, որ այդ գումարների բարձր տոկոսն ադմինիստրատիվ ծախսերի վրա է գնում։ Մեկ այլ խնդիր կա, որ այս գումարները տրվում են որպես դրամաշնորհ՝ կա՛մ օտարերկրյա կազմակերպություններին, որոնք միշտ սպասարկել են իրենց ծրագրերը, կա՛մ հայաստանյան խոշոր կազմակերպություններին։ Արցախի կազմակերպություններն այդ գործընթացում ներգրավված չեն, այն դեպքում, որ հենց շահառուները, շահառուների կարիքներն իմացողները, կապեր ունեցողն արցախյան կազմակերպություններն են»,- հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով 168.amհարցին, թե տեղեկություններ ունի՞, որտե՞ղ են արցախահայերին ուղարկված դրսի գումարները։

Կարդացեք նաև

Թեմայի առնչությամբ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն էլ ասաց, որ շատ դեպքերում այնպես են անում, որ արցախցիները չդառնան այս կամ այն ծրագրի շահառու։ Օրինակ, եթե բռնի տեղահանված անձի վերաբերյալ պարզել են, որ ինչ-որ ժամանակ Հայաստանում եղել է համասեփականատեր, նրան զրկում են ծրագրին մասնակցելուց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս