«Նման տեղեկատվություն չեմ կարող տալ». Տեղ համայնքի ղեկավարը՝ ադրբեջանցու գերեվարման լուրերի մասին

Այսօր առավոտյան «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երկու ադրբեջանցի զինվոր, Տեղ գյուղի մոտ, խախտելով միջդիրքային հատվածը, հայտնվել են հայկական դիրքերի մոտ։ Նրանցից մեկին բռնել են, իսկ մյուսին հաջողվել է փախչել։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը նախ հետաքրքրվեց, թե ո՞վ է նման լուրեր տարածում, այնուհետև պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել։

«Ես նման տեղեկություն չեմ կարող տալ ձեզ, գուցե այդ հարցին պատասխանի Պաշտպանության նախարարությունը»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

Հարցին՝ հաստատո՞ւմ է, թե՞ հերքում, Տեղ համայնքի ղեկավարը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Նման տեղեկատվություն ես չեմ կարող տալ»։

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։

«Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»:

Տեսանյութեր

Լրահոս