Բաժիններ՝

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին

Բողոքի դուրս եկած լեհ ֆերմերները թույլ չեն տալիս բեռնատարներին անցնել Գերմանիայի հետ սահմանի հանգուցային A2 մայրուղով:

Ֆերմերները տրակտորները քշել-բերել են դեպի սահման և ստեղծել մի նեղ միջանցք, որով կարող են անցնել միայն մարդատար ավտոմեքենաները։ Ապրանքներ տեղափոխող բեռնատարները պետք է շրջանցիկ ճանապարհներ գտնեն։ Ֆերմերները մտադիր են բողոքի ակցիան շարունակել մինչև ճաշ, բայց եթե իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեն, ապա նրանք խոստանում են բողոքի ակցիաները երկարացնել մեկ ամսով։

Վերջին շաբաթների ընթացքում Լեհաստանում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մյուս երկրներում ավելանում են գյուղարտադրողների բողոքի ցույցերը, որոնք դեմ են ԵՄ-ի «կանաչ համաձայնագրին», պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, վերացնել բազմաթիվ սահմանափակումներ, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել արտասահմանյան, նախ և առաջ՝ ուկրաինական էժան ապրանքների անվերահսկելի ներմուծումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս