Բաժիններ՝

Երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ. բասկետբոլի ընտրանու անդամ Զարեհ Զարգարյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը Ալբանիայի դեմ տոնած հաղթանակը հեշտ չի համարում:

«Ալբանիան հասցրել էր տեսնել մեր խաղը, ծանոթ էր մեզ: Եվ մեզ համար ամեն ինչ նրանց կողմից նորություն էր: Բայց այս խաղում կարևորը միասնական խաղն էր, որը մենք ցուցադրեցինք: Ավստրիայի դեմ արտագնա խաղում մրցակիցներն ավելի հանգիստ էին: Սակայն Ավստրիան ֆիզիկապես առավել ուժեղ թիմ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զարգարյանը:

Նրա խոսքով` խաղավարտին Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթանակի հասնել զամբյուղից անդրադարձած գնդակներին տիրելու շնորհիվ:

«Թեպետ տարիքով եմ արդեն, սակայն երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ: Ինձ համար այս մարզաշապիկը հագնելը ամենահպարտ պահերից է»,- շեշտեց նա:

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ալբանիային և առավելության հասավ 84:79 հաշվով: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 24-ին` Երևանում ընդունելով Ավստրիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս