Neuralink-ով չիպավորված պացիենտը մտքի ուժով կարողանում է մկնիկը տեղաշարժել
Առաջին պացիենտը, որի գլխուղեղում անցյալ ամիս Neuralink-ի չիպ է տեղադրվել, լիովին ապաքինվել է և այժմ կարողնում է համակարգչային մկնիկը կառավարել իր մտքերի միջոցով․ երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել Է Իլոն Մասկը:
Ըստ Reuters-ի, «X» սոցիալական մեդիա հարթակում «Spaces» միջոցառման ժամանակ Մասկն ասել է. «Առաջընթացը լավ է, և պացիենտի նյարդային էֆեկտները, կարծես, լիովին ապաքինվել են: Նա կարողանում է մկնիկը էկրանին տեղաշարժել հենց մտքի ուժով»:
Մասկն ասեել է նաև, որ ցանկանում են հնարավորինս շատ ազդակներ ստանալ հիվանդից։