Որքան հաճախ է պետք տարեց մարդիկ կեֆիր օգտագործեն
Ֆերմենտացված կաթնամթերքը կալցիումի, սպիտակուցի, վիտամինների և պրոբիոտիկների աղբյուր է: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկության ֆակուլտետի դոցենտ, սննդաբան Անդրեյ Բոբրովսկին։
«Մածունը, օրինակ, պարունակում է կենդանի բակտերիաներ, որոնք առողջություն են հաղորդում աղիների միկրոֆլորային։ Այն հարուստ է կալցիումով, վիտամիններով, սպիտակուցներով։ Կեֆիրը նաև այս բոլոր նյութերի, ինչպես նաև հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է։ Կան նաև կաթնաշոռի տարբեր տեսակներ, այն պարունակում է կալցիում և սպիտակուց։ Կալցիումն անհրաժեշտ է տարեց մարդկանց, որոնց ոսկորները սկսում են կորցնել խտությունը, ինչպես նաև երեխաներին, որոնց ոսկրային զանգվածն ակտիվորեն աճում է»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է Բոբրովսկին։
Ֆերմենտացված կաթնամթերքը պետք է օգտագործվի շաբաթական առնվազն երեքից չորս անգամ տարեցների և երեխաների կողմից՝ կալցիումի անբավարարությունից պաշտպանվելու համար:
«Որքա՞ն պետք է օգտագործել: Դա կախված է տարիքից, հասակից, մարմնի քաշից և ընդհանրապես ապրելակերպից։ Միջինում երկու-երեք չափաբաժին մածուն, այսինքն՝ օրական 150-200 գրամ։ Օրական կարելի է խմել 100 գրամից մինչև 500 գրամ կեֆիր»,- եզրափակել է սննդաբանը։
Այնուամենայնիվ, շաքարավազով, կոնսերվանտներով և ներկանյութերով ֆերմենտացված կաթնամթերքն ավելի քիչ առողջարար է:



