Մհեր Բիշարյանը ձերբակալվել է
Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է:
Բիշարյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն և ձերբակալել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։