Բաժիններ՝

Նավալնիի մահվան մեջ մեղավոր են ԱՄՆ-ը և Եվրամիությունը. Վոլոդին

Նավալնիի մահվան մեջ մեղավոր են Վաշինգտոնը և Բրյուսելը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Պատճառը կպարզեն դատաբժիշկները և քննությունը, բայց երբ առանց արդյունքներին սպասելու քաղաքական գործիչներն ու բարեկամ պետությունների ղեկավարները նույն մեղադրանքներն ու հայտարարություններն եմ մեկը մյուսի հետևից կրկնում, ապա նախ պետք է պատասխանել մի հարցի՝ ո՞ւմ էր հիմա ձեռնտու Նավալնիի մահը։

Միանգամայն ակնհայտ է՝

Նրանց, ովքեր ավելի քան 19 հազար պատժամիջոց են կիրառել Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով մասնատել մեր տնտեսությունը։

Նրանց, ովքեր տանուլ են տալիս պատերազմն Ուկրաինայում։

Նրանց, ովքեր չեն աջակցում սեփական բնակչությանը և չունեն ընտրություններում հաղթելու հնարավորություն, բայց միևնույն ժամանակ ցանկանում են ամեն կերպ պահպանել իշխանությունը։

Նրանց, ովքեր ցանկանում են տիրանալ մեր երկրի ոսկեարժութային ռեսուրսներին։

Նրանց, ովքեր ցանկանում են կործանել Ռուսաստանը, ամեն ինչ անում են նրա զարգացումը կասեցնելու համար։

Նրանց անունները հայտնի են՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից և ԱՄՆ ղեկավարությունից մինչև Շոլց, Սունակ և Զելենսկի։ Նրանք բոլորը մեղավոր են Նավալնիի մահվան մեջ։

Հե՛նց նրանց, ովքեր հսկայական թվով ձախողված որոշումներ են կայացրել և կառչել իրենց դիրքերից, ձեռնտու է նրա մահը»,- գրել է Վոլոդինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս