Թուրքիան պահանջներ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարին. Bloomberg
Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարից երաշխիքներ ստանալ, որ դաշինքի երկրների միջև զենքի արտահանման սահմանափակումներ չեն լինի։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համատեքստում Թուրքիայի պահանջները վերաբերում են նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին, ով ցանկություն է հայտնել փոխարինել ներկայիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան ցանկանում է, որ Ռյուտեն Անկարային ներառի ԵՄ-ի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության համաձայնագրերում և ապահովի, որ ՆԱՏՕ-ի երկրների միջև պաշտպանական արտահանման սահմանափակումներ չլինեն:
Նշվում է, որ Անկարան դեռևս չի քննարկել այս հարցը Ռյուտեի հետ։