Սսկվելու պրոցեսը ղեկավարում է մտավորականությունը. Արամ Մանուկյան
«Հանուն Սահմանադրության» շարժման հանրային քննարկման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ Անկախության հռչակագիրը պատմական, հիմնաստեղծ, պետականաստեղծ փաստաթուղթ է:
«Ինչ վերաբերում է սիմվոլներին, դրանք մենք ընդունել ենք որպես Առաջին Հանրապետության շարունակություն: Դրա համար ենք ընդունել, ձեզ թվում է մենք չգիտե՞նք, որ մեր եռագույնինը ամենաներդաշնակ գույները չեն: Կամ` հիմնը ամենաոգևորողը չի, զինանշանն էլ գեղարվեստական առումով ամենաիդեալականը չի:
Կապ չուներ դա: Մեզ առաջնորդել է սա` անկախությունը պիտի լինի շարունակական: Պատմությունը չպիտի լինի դիսկրետ, պատմությունը պիտի լինի շարունակական»,-շեշտել է նա` հավելելով, որ այն, ինչ այսօր կատարվում է, հստակ ծրագիր է՝ վայրագություն սեփական պետության, ժողովրդի սրբությունների նկատմամբ, ժողովրդի կամքի ոչնչացում:
«Կազուսի առաջ ենք կանգնած. ժողովուրդ, որը քվեարկել է նրա օգտին, ու չի ուզում թքածը լիզի, մնացածը սսկվել է, և այդ սսկվելու պրոցեսը ղեկավարում է մտավորականությունը: ՀՀ մտավորականությունն այսօր ոչինչ չի անում որպես մտավորականություն: Մենք կանգնած ենք կործանման եզրին, Սահմանադրությունը կարող է լուծվել, իսկ Հանրապետությունը կարող է ուղղակի լուծարվել, ոնց որ Ղարաբաղը սուսուփուս լուծարեցին, ուր է այդ մտավորականը»,-ասել է Արամ Մանուկյանը` նկատելով, որ երկրի պատմությունը մտավորականների պատմությունն է, որ 88-ի շարժումը ղեկավարել են հենց մտավորականները:
Մանրամասները` տեսանյութում