Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամներ լքել են խմբակցությունը
ԿԸՀ-ի արձնագրությունների համաձայն Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին եւ Սուսաննա Մելիքյանին: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երեւանի ավագանու Ազգային առաջընթաց կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Հայկ Մարությանի մանդատը տրվել է նույն կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին:
Նաեւ հայտնում եմ, որ Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը եւ Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երեւանի ավագանու անդամի իրենց լիազորությունները»,-ասաց Ավինյանը: