![](/banners/BeFunky-design.jpg)
Վազորդ Երվանդ Մկրտչյանը` Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/1130045.jpg)
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ վազորդ. Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։
Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:
Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: