Բաժիններ՝

Wildberries-ի պահեստում զանգվածային ծեծկռտուք է եղել

Wildberries-ի Էլեկտրոստալի պահեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ծեծկռտուքին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Ընդ որում, ակտիվ մասնակիցներ են դարձել 8 պահնորդ և պահեստի ավելի քան 10 աշխատակից, մնացածը տեղի ունեցածի դիտորդներ են եղել։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունից։

Մերձմոսկովյան Էլեկտրոստալի պահեստում աշխատակիցների և պահնորդների միջև ծեծկռտուքից հետո հայտնաբերվել են 13 ամենաակտիվ մասնակիցները և այժմ հարցաքննվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս