Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանի զինուժի գեներալներին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյուլերն իր աշխատասենյակում հանդիպել է Անկարա այցելած Ադրբեջանի զինված ուժերի գեներալների հետ, սակայն հանդիպմանը քննարկված թեմաների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, նեռրկայումս՝ խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ՊՆ նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովայի հետ։