Գործն ամեն կերպ այնպես կպտտեն, որ կարմիրբերետավորները արդար դուրս գան. Աստղ Գալեյան

44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով հերթական դատական նիստից հետո նրա կինը՝ Աստղ Գալեյանը, 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ մեղադրանքի էությանը. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչը կատարվում է դիտավորյալ, վարկաբեկելու, սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս հատկապես»։

Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների՝ Քննչական կոմիտեի կողմից կարճված, բայց զոհված զինծառայողների փաստաբանի բողոքով վերաբացված  գործին անդրադառնալով՝ Աստղ Գալեյանը նկատեց, որ այս իշխանությունների օրոք չի ակնկալում որևէ դրական տեղաշարժ:

«Գործն ամեն կերպ այնպես կպտտեն, որ կարմիր բերետավորներն արդար դուրս գան, որովհետև նրանք հասկանում են՝ մեկ-երկու հոգու դատեն, հաջորդ անգամ այդ նույն ոստիկանն ու կարմիր բերետավորը չեն կարող այդ նույն ջիղով պաշտպանել իշխանությանը»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս