Բաժիններ՝

Ալժիրը խնդրել է Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել

Ալժիրը խնդրել է Մերձավոր Արևելքի հարցով հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճռել է, որ Իսրայելը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար: Այս որոշման կապակցությամբ արաբական երկրները, այդ թվում՝ Ալժիրը, հունվարի 26-ին հանդիպում են անցկացրել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախանշել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքի պլանները:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից մուտք են գործել Իսրայելի տարածք։ Իսրայելն ի պատասխան սկսել է հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ եւ հայտարարել Գազայի ամբողջական շրջափակման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031