Բաժիններ՝

Պետդեպը հավանություն է տվել Հունաստանին 8,6 մլրդ դոլարի F-35 ինքնաթիռների և այլ համակարգերի հնարավոր վաճառքին

Պետդեպարտամենտը թույլատրել Է Հունաստանին 8,6 մլրդ դոլարի Ամերիկյան Ֆ-35 կործանիչների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքը: Այս մասին հայտնում է Պենտագոնի անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով Արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար:լ

Ինչպես հետևում է հայտարարությունից, խոսքը գնում է մինչև 40 կործանիչների, 42 շարժիչների, ուղղորդման համակարգերի, պահեստամասերի և այլ սարքավորումների ձեռքբերման մասին: Գործակալությունը հավաստիացրել է, որ այդ տեխնիկայի մատակարարումը չի վնասի ԱՄՆ-ի մարտունակությանը և չի փոխի տարածաշրջանում բազային ռազմական հավասարակշռությունը:

«Վաճառքը Հունաստանին թույլ կտա արդիականացնել իր ռազմաօդային ուժերը, կբարձրացնի օդային տարածքը պաշտպանելու՝ նրա հնարավորությունը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության պահպանման և դաշինքի դաշնակիցների պաշտպանության առաքելություններում», – հայտարարությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս