Ադրբեջանն ու Ռուսաստանը հստակեցրել են Գաբալայի ՌՏԿ-ի փակման աշխատանքների պլանը
Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը շարունակում են բանակցել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) փակման շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը.
«Արդեն իսկ հստակեցվել է պլանը, թե ինչպես են իրականացվելու ՌՏԿ-ի փակման հետագա աշխատանքները: Այդ կապակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ ռուսական կողմի հետ: Կողմերը դեռ չեն հստակցրել Գաբալայի ՌՏԿ-ի ամբողջական փակման ժամկետը»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն 10 տարով վարձակալել է 2002 թվականին և տարեկան Ադրբեջանին վճարում էր 7 միլիոն դոլար: Նախորդ տարվա դեկտեմբերին այդ պայմանագրի սպառվելու պատճառով Ռուսաստանը ցանկանում էր այն երկարաձգել մինչև 2025 թվականը, սակայն ադրբեջանական կողմը մոտ 43 անգամ բարձրացրեց վարձավճարի չափ՝ այն հասցնելով մինչև տարեկան 300 միլիոն դոլարի:
Դա Ռուսաստանին ստիպեց նախորդ տարեվերջին հրաժարվել այդ ՌՏԿ-ից: Այժմ ադրբեջանական կողմը պլանավորել է գոլֆի ակումբ բացել Գաբալայի ՌՏԿ-ի տարածքում: