Թուրքական հետախուզության ղեկավարն այցով Իրաք է մեկնել
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինն այցելել է Իրաք և քննարկել «հակաահաբեկչական համագործակցության և անվտանգության այլ հարցեր» իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ, հայտնում է Hurriyet-ը։
Անվտանգության աղբյուրների համաձայն՝ Կալինը հանդիպել է նաև Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիիթ Ալ-Սուդանիի և շիա, սուննի և թուրքմենական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
Բացի քրդերի ոչնչացման թեմայից, Կալինը քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրանք նաև վերանայել են Զարգացման ճանապարհի խթանմանն ուղղված համատեղ ջանքերը, որը կկապի Իրաքն ու Թուրքիան Արևելքին և Արևմուտքին նոր տրանսպորտային կապերի միջոցով, ասել են աղբյուրները: