Բաժիններ՝

Բժիշկը գլխացավից ազատվելու անսովոր միջոց է նշել

Վերականգնող բժիշկ Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նշել է գլխացավերից ազատվելու անսովոր միջոց։ Դրվագը հասանելի է Watch հարթակում։

Ագապկինն ասել է, որ, ըստ բժշկական հետազոտությունների, կոճապղպեղի արմատը կարող է նվազեցնել գլխացավը։

«Այն մրցում է բավականին լուրջ դեղամիջոցների հետ, նույնիսկ փոքր չափաբաժիններով»,- ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ մեկ թեյի գդալ կոճապղպեղի փոշին փոխարինում է ցավազրկողին։

Կարդացեք նաև

Մասնագետը նշել է, որ գլխացավի դեպքում սուրճի մեջ կարելի է կոճապղպեղի փոշի ավելացնել։ Դրա մեջ պարունակվող կոֆեինը նաև անալգետիկ ազդեցություն ունի, ուստի այս ըմպելիքը արդյունավետ կլինի գլխացավի դեմ պայքարում։

Տեսանյութեր

Լրահոս