Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը` ԿԳՄՍՆ առաջարկի մասին

Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարությունն առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»․

«ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ։ Սա սոսկ բառերի փոփոխություն չի լինելու, այլ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ։

Լռության, անտարբերության, կեղծ հայրենասիրության այս մթնոլորտում ամեն ինչ էլ սպասելի է՝ զինանշանի, օրհներգի փոփոխություն և այլն։ Հավատացեք՝ սա էլ վերջը չէ․․․ ինչ էլ անեն, անմահ չեն, իսկ պատմության դատաստանն անողոք է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։

Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031