15 զոհ ունեցանք՝ նախարարը մի հայտարարություն չարեց. իրենք զինվոր ուտելուց բացի՝ ուրիշ բան չեն կարողանում անել. Ազատի կացարանում զոհված զինծառայողի հայր

«Այս իշխանությունից որևէ սպասելիք չունեմ. էս տգետներից, էս փնթիներից»,- ասուլիսի ժամանակ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նախաքննական, դատաքննական, ինչպես նաև դրանց զուգահեռ գործընթացներին անդրադառնալով՝ նշեց հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

168.am-ի հարցին պատասխանելով՝ Գաբրիել Կիրակոսյանը հավելեց նաև, որ ծնողների առաջ քաշած վարկածները չեն ուսումնասիրվել. առաջին օրվանից ամեն ինչ կառուցվել է պաշտոնական վարկածի շուրջ:

«Ո՞ւմ վստահենք՝ Պաշտպանության նախարարի՞ն. 15 զոհ ունեցանք, որևէ հայտարարությամբ հանդես չեկավ: Դեպքի վայր էլ, մինչև իրեն դրսից ինչ-որ բան չասեցին, չբարեհաճեց նույնիսկ դեպքի վայր գնալ՝ պատճառաբանելով, թե վախենում է դիակից. ի՞նչ ասես, տղա ջան, եթե վախենում ես դիակից, գնա հրուշակեղենի բաժնում աշխատի»,- հավելեց զոհված զինծառայողի հայրը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս