Բայդենի որդին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը հարկեր չվճարելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու վերաբերյալ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի որդին անձամբ է ներկայացել Լոս Անջելեսում կայացած դատական նիստին։
Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին 9 կետով մեղադրանք է առաջադրվել հարկեր չվճարելու համար: Դատախազությունը կարծում է, որ նախագահի որդին միլիոնավոր դոլարներ է ծախսել շռայլ ապրելակերպի վրա՝ հարկերը վճարելու փոխարեն: Նրան կարող է սպառնալ մինչև 17 տարվա ազատազրկում: