54-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին Ազատության պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 54-ամյա Արմեն Հ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: