Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հայտնի գործարարի եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ մարտի 18-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում Մարտունի քաղաքի Նարեկացու փողոցի 25 շենքի բնակիչ, 37-ամյա Պարույր Պողոսյանը, վարելով «Ֆոլցֆագեն Վենտո» մակնիշի 27 ՍԼ 868 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Երևան քաղաքի Բաբաջանյան 38 շենքի բնակիչ, 67-ամյա Գյորգի Յակոբովի վարած «Վազ 2121» մակնիշի 404 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն:
Պարզվել է՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ալեքսանդր Բաղդասարովն է, ով աշխատում է «ՄԻԿԱ ցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն:

Ըստ տեղեկությունների՝ Ա. Բաղդասարովը հայտնի գործարար Միկա Բաղդասարովի եղբայրն է, իսկ «Վազ 2121»-ը հաշվառված է «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:

1 2 3 4 5 6 7 8

Տեսանյութեր

Լրահոս