Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը նվազել է 300.000 տոննայով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նավթի ու կոնդենսատի արդյունահանման ծավալը, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ, նվազել է 3.6 տոկոսով կամ 300.000 տոննայով՝ կազմելով 7.2 միլիոն տոննա:

2012 թվականի հունվար-փետրվարին նավթի արդյունահանման ծավալն իր հերթին նվազել էր 5.1 տոկոսով՝ 2011 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ:

Կառավարության կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Ադրբեջանում պլանավորված է արդյունահանել 40.820.500 տոննա նավթ և կոնդենսատ, ինչպես նաև 28.822.700.000 խորանարդ մետր գազ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս