Չեմ բացառում՝ սահմանազատման հարցի տարանջատումը խաղաղության պայմանագրից ընդունելի լինի Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը կարող է դիտարկել այն գործելաոճը, ըստ որի՝ սահմանների սահմանազատումը կարելի է իրականացնել խաղաղության պայմանագրից զատ, քանի որ ժամանակային առումով այդ գործընթացը կարող է շատ ավելի երկար տևել, նույնիսկ տարիներ։

«Իրական խաղաղության գնացող երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, կարծում եմ՝ այո, ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո, կարող ենք, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո, կարող է նաև նման բան լինել։ Սա իմ կարծիքն է, ընդհանրական կարծիք մի դիտարկեք։ Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից»։

35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը»,- նշել էր Հաջիևը։

Կարդացեք նաև

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահը պատասխանեց նաև վերջերս ավելի հաճախ շրջանառվող արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններին առնչվող հարցին: Մասնավորապես, նա ասաց, որ չպետք է հավատալ մեկ-երկու օգտատերերի գրառումներին, դրանք ապուշություններ են՝ հիմարություն և սուտ:

«Ինչի՞ համար պետք է գնանք արտահերթ ընտրությունների»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս