Բաժիններ՝

ՀՀ ՍԱՏՄ-ն Երևանի 35 և մարզերի 58 իրացման կետերում մսի վաճառքի խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին:

Կառույցի տեսուչների կողմից մշտադիտարկում է իրականացվել Երևան քաղաքի 35, ինչպես նաև մարզային 58 (Կոտայք՝ 11, Արարատ՝ 13, Տավուշ՝ 11, Լոռի՝ 7, Շիրակ՝ 3, Վայոց ձոր` 13) իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս-մսեղիքի իրացման կետերում: Իրականացված միջոցառումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրտված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին և սպառողներին լինել հետևողական, վաճառել և գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ-ի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս