Բյուջեից հավելյալ 300.000 դոլար է հատկացվել ԱԳՆ-ին
Կառավարության որոշմամբ՝ Արտաքին գործերի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեից հատկացվել են հավելյալ միջոցներ։
ԱԳՆ-ին տրված հավելյալ գումարը կազմում է 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Կառավարությանն ԱԳՆ-ի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ 300 հազար ԱՄՆ դոլարն անհրաժեշտ է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու և իրականացնելու համար։
Թե կոնկրետ ո՞ր երկրների մասին է խոսքը, և, մասնավորապես, ինչ բնույթի գործունեություն կազմակերպելու և իրականացնելու համար է ծախսվելու այս գումարը, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։