«Արևմուտքը փորձում է խափանել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ դաշնային խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է խափանել Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ։

«Արևմուտքի ամենագլխավոր մտավախությունը և գլխավոր հակառուսական էներգիան, իհարկե, կենտրոնացած են ետսովետական տարածքի վրա», – ասել է Լավրովը:

«Նրանց առաջնահերթությունն է՝ քանդել ՍՍՀՄ նախկին հանրապետությունների միջև կապերը, քանդել այդ ժողովրդա-տնտեսական համալիրը, քանդել իրավապահ համակարգը, որը նույնպես միասնական էր, քանդել ընդհանուր անվտանգության համակարգը»,- հավելել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարության արժեքների տարածման անվան տակ գործող բազմաթիվ արևմտյան կառույցներ ու կազմակերպություններ, հիմնադրամներ Վաշինգտոնի ուղղորդմամբ ու հովանավորչությամբ և թելադրանքով հենց այս ուղղությամբ են աշխատում հետխորհրդային պետություններում, որպեսզի խաթարեն հետխորհրդային երկրների միջև տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում ձևավորված կապերը։

«Մենք այդ մասին անկեղծորեն խոսում ենք մեր դաշնակիցների հետ, նրանց մեծ մասը, մեր գնահատմամբ, շատ լավ հասկանում է Արևմուտքի նպատակը։ մենք հասկանում ենք, որ նրանք չեն ուզում գժտվել արևտմյան երկրների հետ։ Մենք էլ չդա էինք ցանկանա, եթե արևմուտքը մեր դեմ պատերազմ չսկսեր»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

Տեսանյութեր

Լրահոս