Երկաթի բուժիչ հատկությունները
Երկաթի հիմնական հատկությունը նրանում է, որ այն բջիջներին մատակարարում է թթվածին: Մեր օրգանիզմի երկաթի 2/3-ը գտնվում է հեմոգլոբինի մեջ: Երկաթը պայքարում է հազի, անեմիայի դեմ: Երկաթի շնորհիվ է մեր մարմինն աճում, և այն արտադրում է արյան կարմիր բջիջները: Մեր օրգանիզմը հետագա օգտագործման համար կարող է պահել երկաթի 15%-ը:
Երկաթի պակասն առաջ է բերում գերհոգնածություն, մարմնի թուլություն: Հիշեցնենք, որ կանայք և երեխաները ավելի շատ կարիք ունեն երկաթի, քան տղամարդիկ: Երկաթի ոչ համապատասխան քանակի դեպքում առաջանում է սակավարյունություն, եղունգները կոտրվում են, և լեզուն շատ փափուկ է դառնում:
Երկաթով հարուստ սննդամթերք: Երկաթ պարունակում են լոբին, ոսպը, սոյան, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, հացահատիկը, հացը, սպանախը, շաղգամը, բրյուսելյան կաղամբը, բրոկոլին, չիրը: Երկաթը կարելի է ստանալ նաև դեղահաբերի տեսքով: Վիտամին C պարունակող սննդամթերքները կարող են օգնել օրգանիզմի կողմից երկաթի հեշտ ներծծվելուն: Եթե դուք լոլիկի շերտով համբուրգեր ուտեք, ապա կարող եք հացից երկաթի սննդարար նյութերը կորզել օրգանիզմի համար: Ցիտրուսային մրգերը և հյութն օգնում են օրգանիզմին՝ հեշտ ներծծել երկաթը:
Ստորև ծանոթանանք երկաթի օգտակար հատկություններին.
Հեմոգլոբին: Հենց երկաթն է ձևավորում հեմոգլոբինը, այն մուգ կարմիր երանգ է տալիս արյանը և օգնում տեղափոխել թթվածինը մարմնի բջիջներում:
Մկանների ֆունկցիա: Երկաթը կենսական դեր է կատարումմկանների առողջության համար: Այն առկա է մկանների հյուսվածքներում և օգնում է թթվածին մատակարարել մկանների կրճատման համար:
Ուղեղի ֆունկցիա: Ուղեղի նորմալ զարգացումըկապված է երկաթի հետ: Քանի որ թթվածնի մատակարարումն արյանն ապահովվում է երկաթի գործունեությամբ, ուղեղն էլ իր հերթին՝ օգտագործում է արյան թթվածնի 20%-ը: Ուղեղի նորմալ աշխատանքի և առողջության համար շատ կարևոր է երկաթի համապատասխան քանակությունն օրգանիզմում:
Անհանգիստ ոտքերի ախտանիշ (Restless leg syndrome): Երկաթի պակասից առաջանում է անհանգիստ ոտքերի ախտանիշը: Այս հիվանդության միակ բուժումն օրգանիզմում երկաթի համապատասխան քանակի ապահովումն է:
Մարմնի ջերմաստիճանի կարգավորում: Երկաթը մարմնի նորմալ ջերմաստիճանի կարգավորիչ է:
Թթվածնի փոխադրող: Երկաթի գլխավոր ֆունկցիաներից մեկն այն է, որ նա գործում է որպես թթվածնի փոխադրիչ` թթվածինը մարմնի մի բջջից մյուսն է փոխադրում: Հայտնի է, որ մարմնի յուրաքանչյուր օրգանի կանոնավոր աշխատանքի համար շատ կարևոր է թթվածինը:
Նյարդահաղորդիչների սինթեզ: Երկաթն ակտիվ մասնակցություն է ունենում նյարդահաղորդիչների` դոպամինի, նորադրենալինի և սերոտոնինի սինթեզի համար: Այս քիմիական տարրերը մեծ դեր են խաղում նեյրոնների և ուղեղի համար:
Երկաթի պակասի սակավարյունություն: Երկաթն օգնում է բուժել երկաթի պակասի սակավարյունություն հիվանդությունը:
Սակավարյունություն կանանց մոտ: Երկաթը բուժում է սակավարյունությունը, որը առաջանում է կանանց մոտ հղիության և դաշտանի ընթացքում:
Հոգնածություն: Հոգնածության գլխավոր պատճառներից մեկը երկաթի պակասն է, քանի որ այն հեմոգլոբինի հիմնական մասն է կազմում:
Իմունային համակարգ: Երկաթը մեծ դեր է խաղում մարդու իմունային համակարգն ամրացնելու համար: Երկաթի շնորհիվ օրգանիզմը պայքարում է բազում հիվանդությունների և վարակների դեմ:
Էներգիայի փոխանակություն: Երկաթն օգնում է սննդից ստացած էներգիան փոխանցել մարմնի յուրաքանչյուր հատվածին:
Ֆերմենտների համակարգ: Երկաթը հանդես է գալիս ամենատարածված ֆերմենտների` միոգլոբինի, ցիտոխրոմի և կատալիզի կազմում:
Անքնություն: Երկաթն օգտակար է անքնության դեպքում և լավացնում է քունը:
Կենտրոնացում: Երկաթով հարուստ սննդի օգտագործումն օգնում է ուսանողներին կենտրոնանալ և հեշտությամբ կատարել հանձնարարությունները:
Պատրաստեց Շողեր Գալստյանը