Վտանգավոր է. ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են Խաղաղության պայմանագրի առաջարկներին
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:
Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ:
Քրիստինե Վարդանյան,
Աննա Գրիգորյան,
Գեղամ Մանուկյան