«Ես կարող եմ ժամերով նկարագրել, թե ինչու է նիկոլական ռեժիմը օկուպացիոն, բայց երևի այս մեկ նախադասությունը ավելի նկարագրական է». Նարե Սիմոնյան
Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ ծանր օր էր, դրանով չեմ զարմացնի. հիմա ծանր օրերը մեր կյանքում բնական են դարձել: Շատ ծանր դատական պրոցեսի մասին հետո կպատմեմ, ուժ չունեմ այսօր: Կպատմեմ նաև, թե ինչ տղերքի են դատում, հայրենիքի համար ինչ են արել նրանք և ինչքան են կորցրել:
Վերջերս հերթական դատին էի գնում, մայրս մի իմաստուն բան ասաց, ասում է՝ առաջ, որ իմանում էինք, որ մեկին դատում են, մտածում էինք՝ երևի հանցագործ է, հիմա, երբ լսում ենք, որ մեկին դատում են, մտածում ենք՝ երևի հայրենասեր է:
Ես կարող եմ ժամերով նկարագրել, թե ինչու է նի*ոլական ռեժիմը օկուպացիոն, բայց երևի մորս ասած այս մեկ նախադասությունը ավելի նկարագրական է:
Որպես ծանր օրվա հաճելի ավարտ՝ վատ որակով, բայց հիանալի էմոցիաներով լուսանկար. կալանքից ազատված Գոռ Հակոբյանի մայրը դիմավորում է նրան»:
Շատ ծանր օր էր, դրանով չեմ զարմացնի. հիմա ծանր օրերը մեր կյանքում բնական են դարձել: Շատ ծանր դատական պրոցեսի մասին հետո…
Posted by Nare Simonyan on Friday, December 8, 2023