Պուտինի և Ռայիսիի բանակցությունները շատ հագեցած են եղել. Պեսկով

ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները հագեցած են եղել. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնելով, որ հիմնական հարցերը շարադրված են եղել ողջույնի հայտարարություններում, որոնք նեղ կազմով հանդիպման սկզբում արել են նախագահները։

«Դա, իհարկե, պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ կարծիքների փոխանակումն է, երկկողմ հարաբերությունները․․․ Եվ միջազգային այլ գործերի վերաբերյալ «ժամացույցների ստուգումը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ընդլայնված կազմով բանակցություններն ընթացել են ավելի քան երկու ժամ:

«Երկու ժամից ավելի առարկայական զրույց է ընթացել, և նախարարները զեկուցել են իրենց ուղղություններով, ընդ որում՝ առարկայական խոսել են, թե որտեղ ինչ խնդիրներ կան, լուծման ինչ ուղիներ, ինչ է պետք անել համագործակցության հետագա զարգացումն արագացնելու համար»,- ասել է Պեսկովը:

 

Տեսանյութեր

Լրահոս