Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վիլֆրիդ Մարթենսին. Թող մեզ դասեր չտա (տեսանյութեր)
«Կա քննադատություն, որ իմանալով հանդերձ դատարանի կեցվածքը, մենք որոշեցինք վերջին հնարավորությունը կիրառել Սահմանադրական դատարանի համար, բայց այն տապալեց իր վերջին փորձությունը: Սրանից հետո ոչ միայն գործադիրը, այլև դատարանը պետք է ձևավորվի մեր կողմից `ժողովրդի կողմից»: Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանահ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ժողովուրդը պետք է մասնակցի հնարավոր բոլոր ընտրություններին՝ այդ թվում ավագանու: Նրա խոստացավ իրենց ընտրացուցակը հասարակությանը ներկայացնել հաջորդ հանրահավաքին:
«Քաղապետը լինելու է մեզանից մեկը: Դա ես չեմ լինելու, դա լինելու է մեզմից մեկը: Մանրամասներին այս մասին սպասեք հաջորդ հաղթահավաքին»,- հայտարարեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրարձավ նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցին: «Եթե սա է Եվրոպան, մեզ բնավ պետք չէ: Ես քննադատեցի Մարթենսին՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար, որ գնաց և երեք անդամ կուսակցություններից մեկի կողմը բռնեց:
Նա հարցազրույց է տալիս ու ասում, թե իբր ես պատրանքի մեջ եմ: Դուք եք պատրանքի մեջ: Թող Հայատանին ժողովրդավարության դասեր չտան, որովհետև մենք ենք բերել Հայաստան իսկական ժողովրդավարութունը: Եթե Մարթենսի կեցվածքը դառնա ԵԺԿ-ի ընդհանուր հանրակարգային դիրքորոշում, «ժառանգություն» կուսակցությունը կվերանայի իր անդամակցությունը այդ կեղծ կազմակերպութանը»,- հայտարարեց նա:
Ր. Հովհաննիսյանը պատասխանեց նաև Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ հնչեցրած առաջարկներին: ՀԱԿ պատգամավորը առաջարկել էր քաղացիական ֆորում ստեղծել ու քննարկել իշխանության ու կառավարության կազմը, ինչպես նաև ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը տոնել Հանրապետության հրապարակում:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի առաջարկների Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ն. Փաշինյանի առաջարկը լավ առաջարկ է. կարիք չունի իմ արտոնությունը ստանալ դրա իրականացման համար, միայն պետք է քննարկենք: Կիրակիից հինգշաբթի ժամը 17:00-ից մեկնարկելու ենք քաղացիական խորհուրդի ընթացքը: Այս ֆորումի առաջին բանախոսը, որը կբերի իր հետ երկրորդ բանախոսին, կլինի Նիկոլ Փաշինյանը: Իսկ երկուշաբթի բանախոսն ու իր թեկնածուն կլինեն Անդրիաս Ղուկասյանն ու այսպես շարունակ: Իսկ ապրիլի 9-ի առումով մենք միասին պետք է խորհրդակցենք `մի կողմից Ազատության հրապարակը մեր միասնության հրապարակն է, որը չենք զիջելու, մյուս կողմից՝ Հանրապետության հրապարակն էլ մեր մայր հրապարակն է: Այս պատճառով այս առաջարկը մենք կքննարկենք առաջիկա հանրահավաքներից մեկում»: