Բաժիններ՝

Բանգլադեշցի Համոյի գլուխը քոր է գալիս. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող «հեղինակություններին»։ ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել ԳագիԿ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի «հնարավորությունները»։

Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով, կուսակցությունը որոշել է այս անգամ զգույշ գործել։

Ըստ այդմ՝ փորձում են այնպես անել, որ իրավապահ մարմինների ուշադրությունը չգրավեն՝ կալանավայրերում չհայտնվելու հեռահար նպատակով՝ ինչպես անցած խորհրդարանական ընտրություններից առաջ պատահեց նույն Բանգլադեշցի Համոյի հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ– ն նաև փորձում է դիմել Հայաստանից դուրս գտնվող քրեական «հեղինակությունների» օգնությանը։ Ի դեպ, նույնպիսի մեթոդոլոգիա է պատրաստվում օգտագործել նաև ՀՀԿ-ն»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս