Ցուցակը կհրապարակվի, այն գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը. մամուլ
««Հակակրիմինալ» կազմակերպությունը նամակներով դիմել է Հայաստանում գտնվող շուրջ 30 դիվանագիտական կորպուսների ներկայացուցչություններին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կոռումպացված չինովնիկները պետական համակարգից գողացած գումարները ի պահ են տվել իրենց երկրների բանկերին, ակնկալվում է աջակցություն՝ Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Մի նամակ էլ ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Կոռումպացված հայ չինովնիկների ցուցակը շուտով կհրապարակվի կազմակերպության կայքում։ Այն կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ կազմակերպության անդամների, ՀՀ-ում կոռուպցիայի հիմնադիրն է»։