Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «ՎԱԶ 21-06»-ը բախվել է բեռնատար գնացքին. կա վիրավոր

Մարտի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 37-ամյա Կարեն Պետրոսյանը, վարելով «ՎԱԶ 21-06» մակնիշի՝ 28 ԼՍ 655 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Մյասնիկյան գյուղի սկզբնամասում՝ երկաթգծի ուղեփակոցի մոտ, բախվել է Արմավիր-Գյումրի բեռնատար գնացքին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՎԱԶ 21 06»-ի վարոդ Կ. Պետորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

Նշվում է, որ երկաթգծի ուղեկալի արգելափակոցի վրա ժամանակավորապես երթևեկությունը դադարեցվել է, որպեսզի գնացքն անցնի, սակայն «ՎԱԶ 21 06»-ի վարորդը փորձել է արգելափակոցները շրջանցելով անցնել և բախվել է գնացքին: Գնացքը մոտ 10 մետր քշել-տարել է «ՎԱԶ 21 06»-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031