 
                        Էպոսագետը մտահոգ է, որ խցակցին դրսից սնունդ չեն բերում
 
                                    Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը անազատության մեջ իրեն շատ լավ է զգում: «Ա1+»-ին հայտնել է Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Պաշտպանը երեկ է այցելել Վարդան Սեդրակյանին և նշել է, որ նրա տրամադրությունը շատ բարձր է, իսկ միակ մտահոգությունն այն է, որ խցակցին դրսից սնունդ չեն բերում:
«Նրա առողջական վիճակը եւս շատ լավ է»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հանդեպ կատարված մահափորձը պատվիրելու համար:
Մարտի 5-ին Վարդան Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Պաշտպանը ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Սակայն այս գործով նիստի օրը դեռ հայտնի չէ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        