Միջադեպ Ազատության հրապարակում. «Ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ, բա դու ո՞վ ես» (տեսանյութ)

panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ազատության հրապարակում միջադեպ գրանցվեց հրապարակ եկած բանաստեղծի ու մի քաղաքացուհու միջև: Սպիտակ վերնաշապիկով, փողկապով հրապարակ եկած տղամարդուց մի կին պահանջեց ներկայանալ:

– Ամոթ քեզ, որ մինչև հիմի չես իմանում: Ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ: Բա դու ո՞վ ես,-ներկայացավ տղամարդը:
– Դե որ լավ բանաստեղծ լինեիր, կարդացած կլինեինք…,-արձագանքեց կինը:
– Հիմա էլ ասում է, լավ բանաստեղծ չես,- բարկացավ Կիրակոսյանը:
– Խի Պարույր Սևակին գիտենք, Չարենցին գիտենք…,- թվարկեց կինը:
– Այ տիկին, անգրագետ ես դու ախր, դու գիրք չես կարդացել,-ասաց բանաստեղծը:

Միջադեպի մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս